Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արմեն Աշոտյան. Մեր ազգն ու երկիրն ունեն ապագա, ու այդ ապագայում Նիկոլ չկա

Արմեն Աշոտյան. Մեր ազգն ու երկիրն ունեն ապագա, ու այդ ապագայում Նիկոլ չկա
23.12.2020 | 14:05

Պատերազմից մեկ շաբաթ առաջ ստահակը դատարկաբանում էր մեր ապագայի և Հայաստան-2050 ծրագրի մասին, որում Արցախ չկա: Դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը:


Այսօր այդ աներես դավաճանը կրկին փորձում է բարբաջել Հայաստանի ապագայի մասին, ու ես վստահ եմ, որ հիմա էլ ուշացնելու դեպքում մենք կկրոցնենք Հայաստանը:
Հայաստանի Հանրապետությունը կունենա ապագա, եթե դավաճան ստահակն օր առաջ հեռանա:


Արցախը կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա:
Հայ ժողովուրդը իր Հայրենիքում կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա:
Մեր ազգն ու երկիրն ունեն ապագա, ու այդ ապագայում Նիկոլ չկա:

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ